Առողջապահության լրատու 3-4.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները
Լուսաբուժությունը կարող է թվալ, թե այլընտրանքային բուժում է, սակայն գիտնականները հաստատում են, որ տարբեր երկարության (այսինքն, տարբեր գույների) լուսաալիքներն ազատում են որոշակի հիվանդություններից:
Օրինակ, կարմիր լույսն ավելի խորն է թափանցում հյուսվածքների մեջ, նպաստելով վերքերի լավացմանը: Կանաչ գույնն օգնում է ազատվել անքնությունից ու դեպրեսիայից: Բուժման համար կարող են օգտագործվել լազերները, լամպերը, և այլ լուսատու սարքերը:
Կարմիր
Բուժում է ծերունական կերատոզը, այրվածքները, մազաթափությունը:
Իսրայելցի մաշկաբանները կարմիր գույնն օգտագործում են ծերունական կերատոզի` (մաշկի օջախային եղջրացան) բուժման համար: Կարմիր լույսը նաև արագացնում է այրվածքների բուժումը: Այն վնասված հատվածներում ուժեղացնում է արյան շրջանառությունը, ինչ էլ ապահովում է օգտակար նյութերի և թթվածնի ներթափանցումը: Ներկայումս փորձեր են անցկացվում կարմիր լույսով կանանց մոտ մազաթափությունը բուժելու նպատակով:
Նարնջագույն
Բուժում է անքնությունն ու հավասարակշռության խանգարումները
Ամերիկացի գիտնականները փորձարկում են անցկացրել, այն ցույց է տվել, որ նարնջագույն լույսն օգնում է տարեց մարդկանց անքնության և հավասարակշռության խանգարումների դեպքում: Գոյություն ունի տեսակետ, թե այն ազդեցություն է թողնում մարդու ականջի վրա, որոնք պատասխանատու են հավասարակշռության համար:
Դեղին
Բուժում է անոթների ցանցերը, բնածին պուտերը, ռոզացեան, արևային այրվածքները:
Արյան մեջ հեմոգլոբինը կլանում է դեղին լույսը: Արդյունքում քայքայվում են անոթների ցանցերը, բնածին պուտերը: Բացի այդ, դեղին լույսը նվազեցնում է կարմրությունը, այտուցվածությունը, բորբոքումը, ինչն օգտակար է ռոզացեայի և արևային այրվածքների բուժման դեպքում:
Կանաչ
Բուժում է շագանակագեղձի ադենոման, վերքերը, դեպրեսիան ու անքնությունը:
Կանաչ լազերը, որպես վիրահատության այլընտրանքային մեթոդ, օգտագործվում է շագանակագեղձի ադենոմայի բուժման համար: Այն վերացնում է շագանակագեղձի գերձևախախտված հյուսվածքը, դրա հետ մեկտեղ, բարդություններ չհրահրելով: Բացի այդ, կենդանիների վրա անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ լույսը նպաստում է վերքերի արագ լավացմանը: Կանաչ լազերով բուժում են նաև սեզոնային դեպրեսիան և անքնությունը: Դրա օգնությամբ կարելի է ՙհարմարեցնել՚ մարդու կենսաբանական ժամերը:
Երկնագույն
Բուժում է թիկունքի ցավը, խոցային հիվանդությունը, պարօդոնտիտը, կորյակացանը:
Գերմանացի հետազոտողները երկնագույն լույսը կիրառում են թիկունքի ցավերի բուժման համար: Նրանք ներկայումս լուսադիոդով սարքի կլինիկական փորձարկումն են անցկացնում, որն արտաքին տեսքով սպեղանի է հիշեցնում: Կարծիք կա, որ երկնագույն լույսը նպաստում է օրգանիզմում ազոտի օքսիդի արտադրմանը, որն օժտված է հակաբորբոքային և ցավազրկող հատկություններով:
Երկնագույն լույսը նաև թույլ է տալիս պայքարել մանրէների դեմ: Բժիշկները բացահայտել են, որ, եթե դրանով լուսավորեն ստամոքսը, ապա հելիկոբակտեր-փիլորիի` ստամոքսի և 12-մատնյա աղու խոց հրահրող միկրոօրգանիզմների քանակությունը կնվազի 99%-ով: Բացի այդ, երկնագույնը ոչնչացնում է պերիօդոնտիտ հրահրող մանրէները: Այն նաև արդյունավետ է կորյակային հիվանդույան (ակնե) բուժման դեպքում:
Մանուշակագույն
Բուժում է էկզեման, վիտիլիգոն, պսորիազը:
Ուլտրամանուշակագույն լույսն արդյունավետ է մաշկային տարբեր հիվանդությունների բուժման համար, ներառյալ պսորիազն ու էկզեման: Կարծիք կա, որ այն դանդաղեցնում է բջիջների աճը և բորբոքային ախտընթացները: Ուլտրամանուշակագույն լույսի բժշկական կիրառումը թույլ է տալիս նվազեցնել վիտիլիգոյով հրահրված սպիտակ բծերի չափերը:
16.04.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ